Մենք Երեւանի երիտասարդությանը շատ մեծ նվեր ենք պատրաստել. Սեպտեմբերի 23-ին տեղի է ունենալու համաշխարհային աստղ Սնուփ Դոգի համերգը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 15-ին, Երեւանի քաղաքապետարանի դիմաց ՔՊ-ի հանրահավաքի ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մարդիկ ասում են՝ ինչո՞ւ է կառավարությունն այդքան փող ծախսել, որ էդ աստղին բերի Հայաստան ու Երեւան: Մենք ասում ենք՝ 3 հազար տարվա ժողովուրդ ենք, իսկ որեւէ մեկը վիճակագրություն արե՞լ է, թե Հայաստան բառը աշխարհի բնակչության քանի՞ տոկոսը գիտի: Այո, նաեւ դրա համար ենք բերում, որ երբ նման մասշտաբի աստղերի համերգ է տեղի ունենում Հայաստանում, Հայաստան անունը շրջանառվում է աշխարհում, երիտասարդության շրջանում, սոցցանցերում: Մենք դա անում ենք Հայաստան անվան համար, որ որեւէ մեկը չմտածի, թե Հայաստանը չկա, Հայաստանը կոտրվել է, թե Հայաստանը ծնկի է եկել: Հայաստանը ապրում է, կա, ու զարգանում է»,-հայտարարեց Փաշինյանը: