Նիկոլ, քո դեպքում ամեն ինչ պարզ է, առանց աչքդ թարթելու կհերքես բոլոր մարզերից հազարավոր պետական ծառայողների ուղիղ հրահանգավորված մասնակցությունը այդ չարաբաստիկ երթին, որը քո լեգիտիմության և իշխանության թաղման թափորն էր…
Դու կարող ես քեզ բնորոշ ցաքուցրիվ բառամթերքով փորձել մանիպուլացնել, սակայն այդ զոռով բերված մարդիկ գոնե հստակ կտեսնեն, թե ով է կանգնած իրենց դիմաց և ինչպես են առանց ամաչելու խոսում հեղափոխական արժեքներից ու սկզբունքներից…
Սա քո կեղծիքի ու մանիպուլիացիայի իշխանության վերջին արարն էր…
Ամբողջ Հայաստանը տեսավ քո ֆեյք երթը և լիովին ճանաչեց քո կեղծիքի իշխանությունը…