Ապրելու երկիր կուսակցության ցուցակում ավագանու անդամի թեկնածու Գոռ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է
Հարգելի՛ համաքաղաքացիներ,
Մեզանից յուրաքանչյուրը՝ Հայաստանի և Արցախի մաս է, յուրաքանչյուրս՝ մեր ժողովրդի մասնիկն ենք, և հետևաբար ամեն մի ձայն անգնահատելի է սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում:
Մասնակցեք Երևանի ավագանու ընտրություններին և կանխորոշեք, թե ինչպիսի քաղաք, պետություն եք ուզում ունենալ, ինչպիսի ուղերձ եք հղում Արցախում շուրջ 9 ամսից ավել շրջափակման և աղետալի վիճակում գտնվող մեր հայրենակիցներին:
Գնացե՛ք ընտրության, որ փոխեք մեր պետության քաղաքական օրակարգը: