Search
Close this search box.

«ԱՄՆ-ն չի հանդուրժի որևէ հարձակում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրա». Յուրի Քիմ

ԱՄՆ-ի պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը ներկայացրել է այն կարևոր ուղերձները, որ Միացյալ Նահանգները հասցրել է Ադրբեջանի իշխանություններին տարաբնույթ հանդիպումների և հեռախոսազրույցների միջոցով:

«Առաջին՝ Լաչինի միջանցքը պետք է բացվի հենց հիմա, այլևս ոչ մի հետաձգում չպետք է լինի: Երկրորդ՝ ԱՄՆ-ն չի հանդուրժի որևէ ռազմական գործողություն, որևէ հարձակում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրա»,- նշել է պաշտոնյան:

Նա հավելել է, որ պատերազմը Հայաստանի և Ադրբեջանի միջև ավարտված չէ, ուստի խաղաղություն հաստատելուն ուղղված ԱՄՆ-ի ջանքերն ավելի կարևոր են դառնում, մեջբերում է «Լուրեր»-ը:

Please enter a valid URL