Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան անդրադարձել է Օլիմպիական խաղերի չեմպիոն, Աշխարհի քառակի և Եվրոպայի վեցակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին.
«Կենդանի լեգենդ՝ Արթուր Ալեքսանյան:
Օլիմպիական խաղերի եռակի մեդալակիր:
Աշխարհի քառակի չեմպիոն:
Հայ լեգենդար ըմբիշը Բելգրադում կփորձի 5-րդ անգամ պաշտպանել աշխարհի չեմպիոնի տիտղոսը»,- ասվում է UWW-ի գրառման մեջ:
Նշենք, որ յուրաքանչյուր օլիմպիական քաշային կարգում խաղարկվելու է 5 ուղեգիր, որոնց կտիրանան 4 մեդալակիրները և բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտված 2 ըմբիշներից մեկը. նրանց միջև կանցկացվի լրացուցիչ գոտեմարտ: