Search
Close this search box.

«Վաշինգտոնը պետք է հասնի նրան, որ խոսքը գնա ԱՄՆ-ի, այլ ոչ ՌԴ-ի հետ գործընկերության մասին»․ պետքարտուղարի օգնական

Դեռ վաղ է դատել, թե արդյո՞ք Հայաստանը փոխում է իր վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ, բայց ԱՄՆ-ն ձգտում է դրան։ Այդ մասին Արցախի հարցով լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը, գրում է ТАСС-ը։

Վաշինգտոնը պետք է ԱՄՆ-ի և Հայաստանի միջև հարաբերությունները վերածի նրան, որ խոսքը գնա ԱՄՆ-ի, այլ ոչ ՌԴ-ի հետ գործընկերության մասին․

«Մենք պետք է մեծացնենք Հայաստանին տրամադրվող օգնության շրջանակը՝ լինի դա զարգացման աջակցություն, պաշտպանական գործընկերություն, անվտանգության աշխատանք», — ասել է նա:

Please enter a valid URL