Search
Close this search box.

Ադրբեջանը փակել է Լաչինի միջանք հումանիտար օգնության հասանելիությունը՝ հին հայկական համայնքը թողնելով uովամահության․ Բոբ Մենենդես

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում մեկնարկել են լսումներ՝ գնահատելու Լեռնային Ղարաբաղում ճգնաժամը:

«Ադրբեջանը փակել է Լաչինի միջանք հումանիտար օգնության հասանելիությունը՝ հին հայկական համայնքը թողնելով սովամահության»,- լսումների մեկնարկին հայտարարեց հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը։

Նա նշեց, որ մինչև արգելափակումը 120 բեռանտար էր անցնում ամեն օր։

Մենենդեսը Ադրբեջանի գործողությունները որակեց «էթնիկ զտում», և որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նպատակը «ղարաբաղցիների հնազանդեցումն է կամ նրանց սովամահ անելը»:

Սենտորը հայտարարեց, որ Ադրբեջանը սահմանին մեծաքանակ ուժեր է կուտակում, ժամանակը քիչ է գործելու համար, ընդամենը մի քանի շաբաթ:

Please enter a valid URL