Search
Close this search box.

«Ապրելու երկիր»-ը հյուրընկալել է քաղաքային ճոպանուղիների կառուցման առաջատար ընկերություններից մեկի ներկայացուցիչներին

«Ապրելու երկիր» կուսակցությունն այսօր Երևանում հյուրընկալել է քաղաքային ճոպանուղիների նախագծման և կառուցման համաշխարհային առաջատար ընկերություններից մեկի՝ շվեյցարական «Բարտոլետ» ընկերության ներկայացուցիչներին: Այս մասին հայտնում  է կուսակցության ֆեյսբուքյան էջը:

«Այցելեցինք Երևանի մի քանի կարևոր վայրեր, որտեղ նախատեսում ենք ճոպանուղային հանգույցներ կառուցել, ուսումնասիրեցինք և դիտարկեցինք մեր մայրաքաղաքի ռելիեֆային և տարածքային առանձնահատկությունները։ Երևանը ճոպանուղու համակարգ կունենա։

Ծրագիրը իրականացնելու ենք համաշխարհային առաջատար ընկերությունների հետ համագործակցության շնորհիվ՝ միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան»։

Please enter a valid URL