Search
Close this search box.

Միայն Ռուսաստանը կարող է լինել հայ ժողովրդի համար անվտանգության իրական երաշխավոր․ Կլիմով

Հայ ժողովրդի համար անվտանգության իրական երաշխավոր կարող է լինել միայն Ռուսաստանը, մինչդեռ ամերիկացիները փորձում են լարվածության հերթական օջախ ստեղծել Կովկասում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի պետական ինքնիշխանության պաշտպանության և ՌԴ ներքին գործերին միջամտության կանխարգելման հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կլիմովը։

Միևնույն ժամանակ, ըստ Կլիմովի, Միացյալ Նահանգները, գիտակցելով, որ վաղ թե ուշ ուկրաինական արկածախնդրությունը կավարտվի, և ոչ իրենց օգտին, լարվածության նոր գոտիներ է պատրաստում։

Նրա խոսքով` Վաշինգտոնը երբեք չի թաքցրել, որ մտադիր է շարունակել լարել իրավիճակը Կովկասում և դրա միջոցով փորձել ապակայունացնել Ռուսաստանը։

Կլիմովն ընդգծել է, որ Հայաստանում ինչ քաղաքական գործիչ էլ լիներ իշխանության ղեկին, ԱՄՆ–ն փորձելու էր կա՛մ հեռացնել, կա՛մ իր կողմը գրավել նրան։

«Դատելով այն ամենից, ինչ մենք լսում ենք, ԱՄՆ — ի մոտ այդ պատմությունն առաջիններից մեկն է հետխորհրդային տարածքում», — ասել է նա։

Please enter a valid URL