Search
Close this search box.

ԵՄ դիտորդները հայտնել են Երասխում կատուցվող գործարանի ապամոնտաժման մասին, հետո փոխել գրառումը

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը X սոցկայքի միկրոբլոգում գրել է, որ վերջին շաբաթներին իրենք կանոնավոր պարեկություն են իրականացնում Երասխի հատվածում` հետևելու և վերահսկելու մետալուրգիական գործարանի ապամոնտաժումը:

«Մեր ներկայությամբ նպաստում ենք նյութերի և սարքավորումների ապահով և անվտանգ տեղափոխմանը նոր վայր»,-գրել են դիտորդները:

Սակայն ավելի ուշ այս գրառումը պաշտոնական էջից հեռացվել է և արվել է մեկ այլ գրառում.

«Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը կանոնավոր պարեկություն է կատարում Երասխի տարածքում, ներառյալ մետալուրգիական գործարանը՝ հետևելու անվտանգության և ռազմական ցանկացած զարգացումներին: Մեր ներկայությամբ մենք նպաստել ենք ավելի ապահով և անվտանգ միջավայրի ստեղծմանը»:

Please enter a valid URL