«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Այն մարդիկ, որոնք մայրաքաղաք Երեւանում շինարարական բիզնես ունեն, իշխանության հետ սերտ համագործակցում են, տարբեր ճանապարհներով օգնում են նրանց սեպտեմբերի 17-ին կայանալիք ընտրություններում, որպեսզի շինթույլտվությունների հարցերը հեշտությամբ կարգավորեն:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Այն մարդիկ, որոնք մայրաքաղաք Երեւանում շինարարական բիզնես ունեն, իշխանության հետ սերտ համագործակցում են, տարբեր ճանապարհներով օգնում են նրանց սեպտեմբերի 17-ին կայանալիք ընտրություններում, որպեսզի շինթույլտվությունների հարցերը հեշտությամբ կարգավորեն:
«Մոնարխ»-ի Արմեն Գինոսյանն ու նրա փեսա Արմեն Արչի-Սարդարյանը Կենտրոնի թաղապետի միջոցով են փորձում իրենց հարցերը կարգավորել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, թե ովքեր են շրջում Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանի հետ՝ որպես թիկնապահներ: Նրանք թաղային դեմքեր են, որոնց անունը շրջանառվել է այս կամ այն քրեական պատմության համատեքստում (Նալբանդյան-Վարդանանց խաչմերուկում գտնվող հայտնի «բոքսի դալան»-ի Արմենչիկը եւ ալավերդյանցի Բոյովը, ինչպես նաեւ շինարարական բիզնեսով հետաքրքրված Արմեն Արչի-Սարդարյանը, որը շինթույլտվությունների խնդիր ունի):
Նրանք Գիտելիքի օրը՝ սեպտեմբերի 1-ին, Աբովյան 22 հասցեի բակում էին թաղապետի հետ՝ իբրեւ թե ստուգելու արված աշխատանքները: Իսկ ինչո՞ւ էր գործարար Արմեն Արչի-Սարդարյանը, որը հայտնի եւ հաջողակ գործարար Արմեն Գինոսյանի փեսան է, Կենտրոնի թաղապետի հետ թիկնազորի դերում շրջում: Նա շինարարական բիզնեսի մեջ է, շինթույլտվությունների խնդիր ունի, դրա համար էլ Կենտրոնի թաղապետի հետ է մշտապես եւ ՔՊ-ի համար երկու նախընտրական շտաբ է բացել Երեւանի կենտրոնում, որոնց բոլոր ֆինանսական ծախսերը անում է անձամբ: Այդ շտաբների դիմաց մշտապես խցանումներ են, թանկարժեք ավտոմեքենաները կանգնում են երկրորդ՝ չթույլատրված գծում, խախտում երթեւեկության կանոնները, բայց իրավապահները դա չեն նկատում:
Նկատենք, որ նույն Արմեն Արչի-Սարդարյանը նախկինում՝ 2018-ին, նախընտրական շտաբներ էր բացել եւ աշխատում էր Դավիթ Սանասարյանի համար, վերջինիս թանկարժեք նվերներ էր փորձում տալ: Նրա աները՝ Արմեն Գինոսյանը, որ օգնում է փեսային շտաբների ձեւավորման, ՔՊ-ի համար ձայներ հավաքելու գործում, խոշոր գործարար է: Նրան է պատկանում Աբովյան-Պուշկին խաչմերուկի վրա գտնվող «Ալեքսանդր» լյուքս դասի հյուրանոցը, Տերյան 91 հասցեում գործող «Մոնարխ» ռեստորանը, որտեղ 2018թ.-ին նշվել էր Նիկոլ Փաշինյանի ավագ դստեր՝ Մարիամ Փաշինյանի ծննդյան 20-ամյակը:
Գինոսյանին է պատկանում նաեւ «12 ակումբը», «Մոնարխ» շինարարական ընկերությունը: Գինոսյանը նաեւ զբաղվում է պարենային ապրանքների մեծածավալ ներկրմամբ: Իսկ ինչ վերաբերում է Կենտրոնի թաղապետին, ապա մամուլը գրել էր. «Պուշկինի փողոցից դեպի Հյուսիսային պողոտա ընկած հատվածում Կենտրոնի թաղապետ Սամվել Ղուկասյանն իր մարդկանց հետ ծեծի է ենթարկել երկու ընկերոջ։ Մեր տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել երգչուհի Անահիտ Սիմոնյանին պատկանող հունական «Յասսու» ռեստորանից ոչ հեռու»:
Իսկ ավելի ուշ՝ օգոստոսի 19-ին, Շամշյանը հրապարակեց, որ Երեւանում՝ Պուշկինի 38 հասցեում գործող «Յասսու» ռեստորանային համալիրում, «փարթի» է իրականացվել, որը կապված է եղել այդ ռեստորանային համալիրի 1 տարվա հետ։ Տեսանյութ է առկա, որտեղ երեւում է, թե ինչպես է Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը «Մակարենա» երաժշտության տակ ափսեներ կոտրում մի տղայի գլխին»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում