Search
Close this search box.

ՖՈՏՈ. Գյումրիում կորել է 4-ամյա տղա. նրան ժամեր շարունակ փնտրել է հայրը

Այսօր՝ սպետեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկներ Սուրեն Եղոյանն ու Տիգրան Ամիրխանյանը Գյումրի քաղաքի Մարմարաշենի խճուղում ծառայություն կատարելու ժամանակ նկատում են մի երեխայի, ով անձրևի տակ կարճաթև վերնաշապիկով կանգնած է: Այս մասին հայտնում է Shamshyan.com–ը:

Պարեկները մոտենում են երեխային, պարզվում է, որ տղան չի հիշում տան ճանապարհը և փնտրում է իր ծնողներին:

«Երեխային պարեկները նստեցնում են իրենց ծառայողական ավտոմեքենան ու նրանից հետաքրքրվում է, թե որ ճանապարհով է ինքը եկել ու հասել Մարմարաշենի խճուղի: Ի վերջո, երեխայի հայտնաբերման վայրից մոտ 2,5 կմ անցնելով պարեկների ավտոմեքենան կանգնեցնում է մի տղամարդ և ասում, որ իր անչափահաս որդուն քանի ժամ է որոնում է ու երբ պարեկները տղամարդուն ցույց են տալիս երեխային, պարզվում է, որ պարեկների հայտնաբերած երեխան այդ տղամարդու որդին է»,– գրում է կայքը:

Աղբյուրը հայտնում է, որ պարեկները երեխային հայտնաբերել են անձրևի տակ, անօգնական վիճակում, անցորդները ցուցաբերել են անտարբերություն:

Please enter a valid URL