Search
Close this search box.

Ինչ է ասել Պուտինը Փաշինյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ Հայաստան–Ռուսաստան փոխհարաբերություններում կողմնորոշվում է միայն ՌԴ նախագահի հայտարարություններով։

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ ՀՀ-ի և ինձ հետ անձամբ հարաբերություններում խնդիրներ չկան»,– նշեց վարչապետը։

Վարչապետն ընդգծեց նաև, որ Լաչինի միջանցքի արգելափակումից հետո 7-8 հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահի հետ։ Այդ քանակի խոսակցություն, ըստ նրա, կամ չի ունեցել, կամ շատ ավելի քիչ են եղել մյուս երկրների ղեկավարների հետ։

Այսպես նա պատասխանեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին, թե ինչո՞ւ Պուտինի հետ վերջին հեռախոսազրույցը տեղի ունեցավ հուլիսի սկզբին` չնայած նրան, որ այդ պահից ի վեր տարածաշրջանում շատ բան է փոխվել, այդ թվում ՝ ՀՀ սահմանին ադրբեջանական ուժերի և տեխնիկայի կուտակումները:

Ըստ Փաշինյանի` Ռուսաստանի ղեկավարը շատ լավ տեղյակ է ամեն ինչի մասին, այդ թվում՝ կարող է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի մասին տեղեկատվություն ստանալ առաջին ձեռքից՝ ռուսական խաղաղապահ զորակազմից։

Please enter a valid URL