Հռոմի ստատուտը վավերացվելու է լիարժեք: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հռոմի ստատուտը վավերացվելու է լիարժեք եւ դա որեւէ կապ չունի Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների հետ, դա կապ ունի Հայաստանի անվտանգային խնդիրների հետ»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: