Search
Close this search box.

Ռուսաստանը Հայաստանի թշնամին չէ և երբեք էլ չի լինի. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը Հայաստանի թշնամին չէ և երբեք էլ չի լինի։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մոսկվայի կոշտ արձագանքը Երևանի վերջին կոպիտ հայտարարություններին պայմանավորված է նրանով, որ դրանք հիմնված են կեղծիքի կամ փաստերը խեղաթյուրելու փորձի վրա։ Մենք նույնիսկ այնքան ուշադրություն չենք դարձնում տոնայնությանը և անձնական վիրավորանքներին, այլ անճշտությանը, որն առկա հայտարարությունների հիմքում։ Այդ պատճառով էլ ՀՀ դեսպանը հրավիրվել է ԱԳՆ», – Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակում ասել է Զախարովան։

Նրա խոսքով` եթե արձագանքեն իրենց ուղղված ամենօրյա կոպիտ արտահայտություններին, կարելի է այլևս չաշխատել, այլ միայն բողոքի նոտաներ գրել։ Երկրորդը` դա իրենց ոճը չէ` արձագանքել այդ կոպտությանը։

Զախարովայի խոսքով` իրենք վեր են կանգնում ամենօրյա այդ վիճաբանություններից և արձագանքում են այն դեպքերում, երբ սկզբունքային նշանակություն ունեցող հասկացություններն են կեղծվում։

«Այդ ոչ թե Ռուսաստանն է ճանաչել Բաքվի իրավունքները Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, այլ դա արել է Հայաստանի ղեկավարությունը։ Հայաստանի ժողովուրդը պետք է որոշի` ինչպես վերաբերվել դրան։ Սակայն պետք չէ Երևանում կայացված որոշումների համար մեղադրել և պատասխանատվությունը դնել Ռուսաստանի վրա: Պետք չէ ի դեմս Ռուսաստանի թշնամի փնտրել։ Ռուսաստանը երբեք Հայաստանի թշնամին չի եղել և երբեք էլ չի լինի։ Երբեք չի լինի», – ընդգծել է նա։

Զախարովան հավելել է, որ հասկանում է` մեծ է մեղավորներ գտնելու գայթակղությունը, երբ ինչ–որ բան չի ստացվում կամ այնպես չի ընթանում, բայց ոչ կոնկրետ այս դեպքում։ Քանի որ դա կարող է հանգեցնել աղետալի հետևանքների, ինչը վտանգավոր է Հայաստանի համար։

Please enter a valid URL