Search
Close this search box.

Գագիկ Սուրենյանը լավ լուր է հայտնում

Երևանում սեպտեմբերի 13-ին` կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ, իսկ սեպտեմբերի 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնել է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:

Մարզերում այսօր շրջանների զգալի մասում, սեպտեմբերի 14-ին, 16-ին, 17-ին՝ առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 12-ին՝ առանձին հատվածներում՝ ինտենսիվ, առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։

Սեպտեմբերի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 2-4մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 13-16-ն աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով։

Լեռնային Ղարաբաղում այսօր և վաղը սպասվում է անձրև և ամպրոպ։

Please enter a valid URL