Search
Close this search box.

Շատ դժվար իրավիճակ է, որ մենք գտնվում ենք, սակայն ոչ մի բան դեռ չի վերջացել. Ռուբեն Վարդանյան

1994 թվականից ի վեր մի քանի տարբերակներ են եղել սեղանին դրված, սակայն մեծամասնությունը չի ստորագրվել Ադրբեջանի կողմից, եւ Քիվեսթում, եւ Կազանում եւ ուրշ ժամանակ, դրա համար մենք անվերջ կարող ենք ասել՝ ով ինչ չի արել: Այս մասինն այսօր տեղի ունեցած առցանց հարցուպատասխանի ժամանակ ասել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ պատասխանելով օգտատերի հարցին ՌԴ նախագահի այսօր արված հայտարարությանը:

«Ցավալի է, որ Հայաստանի իշխանությունները 30 տարվա մեջ չկարողացան գտնել այն ճանապարհը, որ թույլ կտար եւ մեր դաշնակիցներին եւ մեր կապերը ստիպել մեր հարեւանին պայմանավորվել այն դրվածքով, որ մեզ ընդունելի կլիներ, բայց դա արդեն չի եղել: Հիմա ամենք պետք է նայենք, թե ինչ պետք է անենք, որ մենք ունենանք այն տարբերակը, որ մենք գնանք առաջ, թե թե նայենք հետ»,-ասել է նա:

Մեկ այլ օգտատիրոջ հարցին, թե արդյոոք ուշ չէ անկախության մասին խոսել, արդյոք ճիշտ չէ խոսել ինքնավարության մասին, Վարդանյանը նշեց, որ մենք իրավունք չունենք հիասթափվելու եւպարտվածի հոգեբանությամբ ապրելու համար:

«Շատ դժվար իրավիճակ է, որ մենք գտնվում ենք, սակայն ոչ մի բան դեռ չի վերջացել: Արցախը հյկակա պահելու էջը փակված չէ եւ մենք հնրարավորություն ունենք եւ պաշտպանելու եւ պահպանելու, ուղղակի մեծ կամք է պետք: Ոչ մի բան մինչեւ վերջ որոշված չէ, եթե դու ունես կամք մինչեւ վերջ գնալու»,- ասելէ նա:

Please enter a valid URL