Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) պատրաստ է օգտագործել ցանկացած ճանապարհ՝ որոշում կայացնող կողմերի համաձայնությամբ և անվտանգությունն ապահովմամբ։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ԿԽՄԿ-ի Ադրբեջանի ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլախա Հուսեյնովան։
«Ցանկացած գործողություն իրականացնելուց առաջ ԿԽՄԿ-ն անպայմանորեն համաձայնեցնում է այն համապատասխան որոշումներ կայացնողների հետ, կիսվում է տեղեկությամբ և համաձայնություն ստանալուց հետո անցնում գործողությունների: ԿԽՄԿ-ն պատրաստ է օգտվել ցանկացած ճանապարհից, եթե որոշում կայացնող կողմերի հետ համաձայնություն լինի դրա օգտագործման վերաբերյալ, և ապահովվի փոխադրումների անվտանգությունը: Այսինքն՝ նրանք, ովքեր որոշում են կայացնում, պետք է համաձայնվեն և երաշխավորեն անվտանգությունը»,- ասել է Ադրբեջանի ԿԽՄԿ գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչը։