Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել ԱՄՆ-ին չեղարկել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հրամանագիրը, եթե նրանք կարծում են, որ Ուկրաինան պատրաստ է բանակցությունների, գրում է «Վեդոմոստի»-ն։
«Եթե ԱՄՆ-ն կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է բանակցությունների, ապա թող այդ ժամանակ չեղյալ հայտարարի Ուկրաինայի նախագահի հրամանագիրը, որն արգելում է բանակցություններ վարելը»,-ասել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Կիեւը կմասնակցի բանակցություններին, եթե Մոսկվան նման նախաձեռնություն ցուցաբերի։