Search
Close this search box.

Այս պահին ինտենսիվ բանակցում են, թե ինչ պայմաններով է վերագործարկվելու Լաչինի միջանցքը. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանը երկար ժամանակ պնդում էր, որ Ակնայից Ստեփանակերտ պետք է մուտք գործի ոչ թե ռուսական կողմի մեքենան, կլինի խաղաղապահի, թե Կարմիր խաչի, այլ ադրբեջանական Կարմիր մահիկի. Այդ պնդումները հնարավոր է եղել կանխել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով նրան, որ այսօր Աղդամից (Ակնա) Ստեփանակերտ է հասել ռուսական հումանիտար օգնությամբ լի բեռը:

«Ինչ վերաբերում է սիմվոլիզմին, ապա եկեք չմոռանանք, որ 44-օրյա պատերազմից հետո Կարմիր Շուկայով եւ Շուշիի հատվածով ադրբեջանական շարասյուներ էին մուտք գործում Արցախի տարածք, մոտավորապես 40-45 կմ Արցախի տարածքով շարժվում եւ այնտեղից մուտք գործում Շուշիի հատված: Այսօր դա չկա: Այսինքն ուզում եմ ասել, որ դժվար է ասել, որ դա նախադեպ է եւ մշտական բնույթի պրոցես է լինելու»,-ասաց նա:

Տիգրան Խաչատրյանը հիշեցրեց, որ Արցախի տեղեկատվական շտաբը ընդգծել է, որ սա տեղի է ունեցել Ռուսաստանի հայտնի նխաձեռնության շրջանակներում. «Սա եղել է այնտեղից մուտք Ակն-Ասկերան-Ստեփանակերտ ուղղությամբ, ինչը ենթադրում է որոշակի կարճ ժամանակ հետո նաեւ Լաչինի միջանցքի վերագործարկում: Կարեւոր է, թե ինչպես պետք է տեղի ունենա վերագործարկումը, ինչ դետալներով պտք է իրականացվի: Արդյոք դա վերաբերում է միայն Կարմիր խաչին, ռուսական խաղաղապահներին, որոնք տարբեր փուլերում ապրանքներ էին տեղափոխում Արցախ: Դա վերաբերելու է նաեւ շարժերի վերականգնմանը, թե ոչ:

Այսինքն կա բանակցային փաթեթ, որն այս պահին էլ քննարկվում է, փորձում են հնարավորինս ընդլայնված ձևով իրականացնել Լաչինի վերագործարկումը», — նշեց պատգամավորը:

Նա ասաց, թե ինտենսիվ աշխատանք է իրականացվում այս պահին, որ հնարավորինս սեղմ ժամկետում գործարկվի Լաչինի միջանցքը:

Պատգամավորի խոսքով` Արցախի հիմնական սնուցման ուղին պետք է լինի Լաչինի միջանցքը: «Եթե Ադրբեջանը կարճ ժամանակում այս քայլերը չիրականացնի, շատ ավելի համոզիչ կդարձնի արցախյան կողմի այն պնդումները, որ ստեղծված իրավիճակում, որն ուղեկցվում է ադրբեջանական մանիպուլյացիաներով, Ադրբեջանն է ապակառուցողական դիրք ընդունել, Ադրբեջանն է, որ ագրեսորն է ու փորձում է օգտագործել ցանկացած իրավիճակ` որոշիչ գործոն դարձնելով ուժի կիրառումը», — նշեց Աբրահամյանը:

Նա ասաց, թե բանակցություններն ընթանում են Արցախի ու Ռուսաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև:

Please enter a valid URL