Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստերի ժամանակ, այսօր՝ սեպտեմբերի 12-ին, հետաքրքիր միջադեպ է գրանցվել: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չիմանալով, որ միկրոֆոնը միացված է, քվեարկության արդյունքները հայտարարելուց առաջ ձեռքի տակ եղած թղթերը այս ու այն կողմ տանելով ասել է. «Սպանելու եմ, էս ի՞նչ են արել»:
Հավանաբար, նա դժգհում էր, որ իր սեղանին դրված թղթերի հետ կպված ինչ-որ բան այն չէ: