Search
Close this search box.

Ասել եմ` այո, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որի մեջ մտնում է նաև ԼՂ-ն. Նիկոլ Փաշինյան

Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի` 86 հազար 600 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը, որի մեջ է նաև Լեռնային Ղարաբաղը (Արցախը): Հանրային հեռուստաընկերությանը տված հարզազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ինձ հարց է հնչել` արդյոք 86 հազար 600 քառակուսի կմ-ի մեջ մտնում է Լեռնային Ղարաբաղը, ես ասել եմ` այո»,- հայտարարեց Փաշինյանը:

«Իրավիճակի լուծման ճարտարապետության մասին ՀՀ պայմանավորվածությունն է փորձել առաջնորդվել այդ հայտարարությամբ ու ցույց տալ ՀՀ հավատարմությունն այն պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերել Ադրբեջանի հետ Բրյուսելում»,- նշեց վարչապետը։

Նա ասաց, թե այս հայտարարությամբ Հայաստանը փորձել է արձանագրել իրադրության ու ճգնաժամի լուծման ճարտարապետության մասին պայմանավորվածությունը, «ինչը պայմանավորվել են Ադրբեջանի հետ»:

«Ադրբեջանը միշտ չէ, որ ցույց է տալիս հավատարմությունը պայմանավորվածություններին»,- հավելեց վարչապետը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ իրենք ներկայացնում են ճարտարապետություն, որը լեգիտիմ է միջազգային իրավունքի և միջազգային հանրության տեսանկյունից։

Նա նաև նշեց, որ ուզում են անել այնպիսի ձևակերպումներ, որոնց դեպքում ՀՀ լեգիտիմությունը լինի անխոցելի։

Please enter a valid URL