Արցախյան երեք պատերազմներն ու մինչև մեր օրերն ընդգրկող ժամանակների (1989—2023 թթ.) մասին պատմող
գեղարվեստական վեպի այս բացառիկ հերոսները ամենագաղտնի խմբավորման անդամներ են, որոնց մասին գրվում է առաջին անգամ։
Այս գիրքը ծրագրային վեպ է՝ առաջին անգամ ականատես, գործող պրոֆեսիոնալի վկայությամբ հեղինակը ցույց է տալիս,թե ինչո՞ւ վերջին պատերազմում պարտվեցինք, և ամենակարևորը՝ թե ի՞նչ պետք է անել այսօր, հենց հիմա՝ իրավիճակը մեր օգտին փոխելու համար։ Վեպը նամակ է ամբողջ հայությանը, ուղերձ՝ բոլորին։