Ադրբեջանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության դեսպան Մարի Անխելես Բելուշին կանչվել է ԱԳՆ:
Ինչպես ԱՊԱ-ին հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ-ից, հանդիպման ընթացքում Արգենտինայի դեսպանին ԱԳՆ բողոքի նոտա է հանձնվել այն կապակցությամբ, որ Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը կանխակալ կարծիքներ է հայտնել Ադրբեջանի դեմ սեպտեմբերի 10-ին Նյու Դելիում G20-ի գագաթնաժողովի ժամանակ։
Հիշեցնենք, որ Ալբերտո Ֆերնանդեսն իր խոսքում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը: «Այն ժամանակ, երբ պատերազմ է ընթանում Արևելյան Եվրոպայում, շատանում են դաժան հակամարտությունները, որոնք ավելի քիչ հանրային ուշադրության են արժանանում, բայց նույնքան ցավոտ են։ Այդպիսին է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը, որն առաջացնում է մարդասիրական ճգնաժամ, որի նպատակը իր իսկ տարածքում հայ ժողովրդին պատժելն է:
Արգենտինան վերահաստատում է իր հավատարմությունը բազմակողմանիությանը` որպես միջազգային փոխըմբռնման գերագույն մեթոդի», — հայտարարել է Ֆերնանդեսը: