Ադրբեջանի ՊՆ շարունակում է իրականացնել հերթական սադրանքի տեղեկատվական նախապատրաստությունը՝ արդեն հատելով տրամաբանության սահմանները։
Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ Ադրբեջանի ՊՆ հրապարակած հերթական ստահոդ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 11-ին ժամը 08։30-ի սահմաններում, շան վզին ամրացրել են ինքնաշեն պայթուցիկ սարք և ստիպել են շանն անցնել ադրբեջանական կողմ և իրականացնել « ահաբեկչական» գործողություն , ամբողջությամբ հորինված է և կեղծիք: