«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, նախընտրական շտաբի պետ Մեսրոպ Առաքելյանը գրում է․
Երևանում բնակիչների հետ հանդիպումների ժամանակ, մեզ շատ են հարցեր տալիս Տիգրան Ավինյանից, որոնց վերաբերյալ մենք չունենք հստակ տեղեկություն, հետևաբար զերծ ենք մնում պատասխանելուց, քանի որ բամբասանքներով չենք զբաղվում։
Ինչևէ, ներկայացնում եմ Տիգրան Ավինյանին ուղղված այն հիմնական հարցերը, որոնք գրեթե ամեն օր լսում ենք։
Ճի՞շտ է, որ Դուք թմրանյութեր եք օգտագործում,
Ճի՞շտ է, որ Դուք բանակից ազատվել եք կաշառքով,
Ճի՞շտ է, որ Դուք փայ ունեք մի շարք բիզնեսներում, մասնավորապես Բիլայնում և Ֆիրդուսի շենքերում,
Ճի՞շտ է, որ քովիդի 10,000-ից ավելի զոհերի մեծ մասը Ձեր սխալ աշխատանքի հետևանք է եղել, որպես պարետ
Ճի՞շտ է, որ պատերազմի առաջին օրերին Արցախում կովիդով եք վարակել բարձրաստիճան պաշտոնյաններին և զինվորականներին
Ճի՞շտ է, որ Ձեր ընտանիքի անդամները վերջին տարիներին մեծ քանակության գույքի սեփականատեր են դարձել Հայաստանում և ԱՄՆ-ում
Ճի՞շտ է, որ պատերազմից հետո նախկինները քննարկել են Ձեր թեկնածությունը որպես վարչապետի թեկնածու
Ճի՞շտ է, որ Այգեձորի Ձեր առանձատունը արժի 10 մլն դոլար
Քանի որ այս հարցերը տրվում են քաղաքացիների կողմից, լրագրողները ազատ են դրանք օգտագործել իրենց անունից։