ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ուշագրավ դեպք է տեղի ունեցել Էջմիածին քաղաքի համար 1 սուպերմարկետի հարակից տարածքում։
Կայքին հասած տեղեկությունների համաձայն՝ վիճաբանություն է եղել նույն քաղաքի բնակիչների միջեւ, որի ընթացքում տղամարդիկ հարվածներ են հասցրել միմյանց, ինչի ընթացքում նրանցից մեկը՝ 2004 թվականին ծնված երիտասարդը, դանակով հարվածել է մյուսին, ինչի հետևանքով վիճաբանողներից երկուսը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ։
Բնակիչները ահազանգել են իրավապահներին, ու դեպքի վայր են շտապել շտապօգնության աշխատակիցները եւ երկու անձի տեղափոխել են Վաշարշապատի հիվանդանոց։ Մեզ հայտնի դարձավ, որ դանակահարված տղամարդկանցից մեկի կյանքին վտանգ չի սպառնում, իսկ մյուսի վիճակը ծանր է։ Իսկ ինչն է եղել դանակահարության պատճառը։
Ըստ ArmLur.am-ին հասած տեղեկությունների՝ վիճաբանողները ծանոթներ են եղել, կատակներ են արել միմյանց հասցեին, որոնցից մեկին կատակը դուր չի եկել, հնչել է հայհոյանք, ինչից հետո ծեծել ու դանակահարել են միմյանց։