Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ռուսական ազդեցությունը Հայաստանից դուրս շպրտելու ու Իրանին ճնշելու հաշվարկ
5000 զոհ 44-օրյա ահաբեկչությանը
204 զոհ սեպտեմբերյան ահաբեկչությանը
10 հազար վիրավոր
90 հազար տեղահանված
Արցախի 75 տոկոսի հանձնում
Գորիս-Կապան ճանապարհի հանձնումը
Աղավնոյի ու Բերձորի հանձնում
Ականապատ քարտեզների հանձնումը Ադրբեջանին
120 հազար հոգու ցեղասպանությունը Արցախում
Միլիոնավոր դոլարներ ստախոսների բերանով հակառուսական քարոզչություն անելու համար
Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարում
Հարյուրավոր վանքերի, եկեղեցիների, քանդակների պղծում
Գժտված քաղաքացիներ
Քաղաքացիների վրա թքող ԱԺ նախագահ
Հայերի ու հայերի բարեկամների մուտքի արգելք
Հայկական բանակի դուրս բերում Արցախից ու տեղը խաղաղապահների տեղակայում
Հայկական բանակի քայքայում
Հարյուրին մոտ քաղբանտարկյալներ
Վստահ եմ, բոլորին պարզ է, որ դավաճանները պիտի ողջ Արցախը հանձնեին, սակայն ռուսական շահը խաղաղապահի միջոցով կանխեց հանձնումը։
Պարզ է, որ դրանից հետո դավաճանի զզվանքը Ռուսաստանի հանդեպ տասնապատկվել է, քանի որ տապալեցին Արցախը գողին հանձնելու նրա մուրազը։
Դավաճանները, դավաճան են ոչ թե որ երազում էին Արցախը հանձնել, այլ իրենց ճաշակին՝ ԱՄՆ-ի հանդեպ սիրուն, համընկնում էր Արցախի հանձնումը։
Երբ օտար պետությանն ավելի ես ատում, քան սիրում ես քո պետությունը, գրեթե 100 տոկոս է հավանականությունը, որ աղետ ես բերելու քո ժողովորդի գլխին։
Եվ քանի որ ռուսական ազդեցությունը դուրս չի բերվել Հայաստանից, այդ է պատճառը, որ նրանք, ովքեր ստեղծված էին ապօրինի կալանավորված Գարիկ Գալեյանին իբր պաշտպանելու, ձեն ձուն չեն հանում, փոխարենը մեծ թափով ու մեծ փողերով շարունակում են ատելություն տարածել Արցախի անտվանգության վերջին նշույլի հանդեպ։
Եվ հայկական աղետի շահառուները շատ ավելի մեծ թվեր ու կորուստներ են հաշվարկել հաջորդ հարվածի համար։
Եվ եթե հասկացել ես, որ դավաճան են, պիտի հասկանաս, թե ինչու են դավաճան ու անես նրանց արածի հակառակը՝ չգժտվես ոչ թիմակցիդ հետ, ոչ էլ այն երկրների, որոնց դեմ վիզ դրած ատելություն են տարածում սրանք ու քայքայում Հայաստանի հարաբերությունները։
Եվ 21-րդ դարի ցենզուրան ոչ թե խոսքի արգելքն է, այլ այնքան ատելություն տարածել որևէ երևույթի հանդեպ, որ մարդը վախենա, կաշկանդվի արտահայտվել ու զոմբիանա, դառնա մյուսների պես։
Ինչպես 2018 թվին Ռոբերտ Քոչարյանին ճշմարտացիորեն քաղբանտարկյալ կոչելն էր խիզախություն պահանջում, այնպես էլ հիմա ճշմարտացիորեն ասելը, որ Արցախն ամբողջությամբ դավաճանները չկարողացան հանձնել Ռուսաստանի ներգրավվածության արդյունքում և Արցախը դեռ շարունակում է հայկական մնալ ռուսական գործոնի առկայության հետևանքով։
Հիմա Արցախը, թեև պաշարված, բայց փրկվում է և Հայաստանի հարցն է լուրջ, որովհետև Հայաստանում վխտում են ռուսական ատելության կախարդական փայտիկները։
Մնում է հասկանալ, ինչպես է ստացվում, որ մարդ արարածը ավելի հակված է հավատալու Արցախի նախագահի ընտրությունները դատապարտող, ականապատման քարտեզները թշնամուն հանձնող Մեծ Բրիտանիային և նրա գործակալներին, քան իրեն հայրենակից, պայքարի մեջ գտնվող մասնագետներին։
Սե՞րն է պատճառը։