Search
Close this search box.

ՀՀ իշխանությունները անվտանգային հարցերում շարունակում են մնալ քաղաքական արկածախնդրության օրակարգում

«Խաղաղության թղթե շերեփով» և արտաքին քաղաքական «պատրանքային իրատեսությամբ» անվտանգություն չեն ապահովում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Գոռ Գևորգյանը

Անտեսելով պարզագույն աշխարհաքաղաքական իրողությունները, չհասկանալով Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի ռազմավարական շահերն ու հակասությունները Հարավային Կովկասում և ոչ միայն՝ ՀՀ իշխանությունները անվտանգային հարցերում շարունակում են մնալ քաղաքական արկածախնդրության օրակարգում:

Մեզ արժանապատիվ խաղաղություն է պետք, վստահության շունչ է պետք, որ առաջ շարժվենք:
Հ.Գ. պետության համար օրհասական պահին արտաքին քաղաքական հավկուրությունը հանգեցնում է աղետաբեր իրողությունների:

Please enter a valid URL