Search
Close this search box.

Կրակnցներ՝ Երևանում

Սեպտեմբերի 7-ին, կրակոցներ են հնչել Երևանում. Ժամը 22։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդանի կիրճում գործող «8-րդ հրաշալիք» ռեստորանային համալիրի տարածքում կրակոցներ են հնչել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են կրակված 1 պարկուճ և 1 փամփուշտ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 22։50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 33-ամյա Արթուր Հ․-ն իր ծննդյան օրը «8-րդ հրաշալիք» ռեստորանում նշելու ժամանակ իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել։

Պարեկները տաք հետքերով հայտնաբերել են Արթուր Հ․-ին և տեղափոխել ոստիկանության Մալաթիայի բաժին։ Նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ՝ առանց փամփուշտների։

Կրակողը եղել է իր ընկերների հետ:

Վերջինս ոստիկանության Մալաթիայի բաժնից ներկայացվել է Մալաթիայի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Please enter a valid URL