44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանի տանը խուզարկություն է արվում։ Այս մասին տեղեկանում ենք Aysor.am-ից, որի հետ զրույցում հայտնել է զոհված զինծառայողի հայր Արա Ռոստոմյանը։
Նրան երկու մեղադրանք է առաջադրվել՝ խուլիգանության հիմքով և թմրամիջոց պահելու: Այս պահին դատական նիստ է տեղի ունենում, դատարանի բակում են հավաքվել զոհվածների ծնողները, նրա աջակիցները:
Ինչպես լրատվամիջոցի հետ զրույցում ասել է Արա Ռոստոմյանը, Գարիկ Գալեյանի կինն այս պահին դատարանում չի, քանի որ նրանց տանը այս պահին խուզարկություն են անում։
Հիշեցենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել է 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը։