Search
Close this search box.

«Հրապարակ».«Հրապարակ». ՔՊ-ականների շրջանում մեծ անհանգստություն է՝ նրանք շունչները պահած սպասում են

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ որոշել էր ժամանակավորապես կտրվել գյուղի տատիկ-պապիկների պաչ-պռոշտի շոուներից ու վերադառնալ դառը իրականություն՝ կառավարության նիստում փաստելով, որ սահմանին իրավիճակը լարված է. «Նախորդ շաբաթվա ընթացքում ռազմաքաղաքական իրավիճակը մեր տարածաշրջանում էականորեն սրվել է, պատճառն այն է, որ Ադրբեջանն օրեր շարունակ զորքեր է կուտակում ԼՂ շփման գծի եւ Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով»:

Սակայն նա մինչեւ երեկ հարկ չի համարել թիմակիցների հետ քննարկել ստեղծված իրավիճակը եւ հնարավոր զարգացումները։ ՔՊ-ականների շրջանում մեծ անհանգստություն է՝ նրանք շունչները պահած սպասում են Փաշինյանի հետ հանդիպմանը եւ չգիտեն իրենց ինչպես պահել այս օրերին, ինչ հայտարարություններ անել, ինչ չանել։ Տեղեկացանք, որ այսօր խմբակցության նիստ է նախատեսված, որի օրակարգը, սակայն, երկուշաբթի օրը մեկնարկող ԱԺ նստաշրջանի օրենսդրական նախագծերի քննարկումն է։

Մեր աղբյուրները փոխանցեցին, որ մի ստվար զանգվածի մոտ նաեւ անհանգստություն կա` Ռուսաստանի դեմ իրականացվող դեմարշի հետ կապված եւ Հռոմի ստատուտի վավերացման հեռանկարից: Նրանցից ողջամիտները հասկանում են, որ առանց վերապահման այդ ստատուտն ընդունելը փորձանք է դառնալու մեր գլխին: Ի դեպ, սահմանադրագետ Վարդան Պողոսյանն ասում է, որ Հռոմի ստատուտը վերապահումներով ընդունել հնարավոր չէ` կոնվենցիան դա թույլ չի տալիս»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL