Հայաստանի Գորիս քաղաքում ռուսամետ բլոգեր Միքայել Բադալյանի կալանավորումը դարձավ Արևմուտքի հերթական սադրանքը Երևանում ռուս-հայկական մեդիա ֆորումի նախօրեին, իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Չեմ բացառում, որ սա հերթական սադրանքն է՝ կապված Երևանում ռուս-հայկական մեդիա ֆորումի հետ, սադրանքը նրանց, ովքեր քնում են և տեսնում` ինչպես փչացնել հարաբերությունները երկու երկրների միջև, իսկ Արևմուտքը մեծ գումարներ է ներդրել դրա համար»,- գրել է նա:
«Ակնհայտ է, որ վերջին շրջանում ակտիվացել են դրան ուղղված ուժերը, ես հրաժարվում եմ ընդունել, որ «խոսքի ազատությունը յուրաքանչյուրի բացարձակ իրավունքն է» կարգախոսի ներքո հանդես եկող իշխանությունը պատժամիջոցներ կկիրառի լրագրողների նկատմամբ և կարգելափակի տեղեկատվության տարածումը», — նշել է Զախարովան։
Նա անդրադարձել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ «արտահայտվելու իրավունքը Հայաստանում լրջորեն պաշտպանված է»։ Ընդ որում` Զախարովան Փաշինյանի խոսքերը մեջբերել է նաև հայերենով. ««Ես ոչ կոռեկտ ցանկացած մեկնաբանություն դատապարտում եմ, նաև հարգում եմ կարծիք արտահայտելու յուրաքանչյուրի իրավունքը: Ինչպես տեսնում եք, Հայաստանում նույնիսկ ֆեյքերի կարծիք արտահայտելու իրավունքը լրջորեն պաշտպանված է»,- ասել է Փաշինյանը»: