Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ Լաչինի միջանցքի անցակետում առևանգված արցախցի 3 ֆուտբոլիստներն ազատ են արձակվել։
Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին ադրբեջանցիները բիրտ ուժի կիրառմամբ առևանգել էին ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից ուսման նպատակով ՀՀ տեղափոխվող երեք երիտասարդի՝ 22-ամյա Ալեն Սարգսյանին, Վահե Հովսեփյանին և Լևոն Գրիգորյանին։ Ադրբեջանի դատախազությունը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ երիտասարդներին 10-օրյա վարչական կալանքի են վերցրել, որից հետո կարտաքսեն։