Search
Close this search box.

Սուրեն Պապիկյանի այցը Կիպրոս չեղարկվել է

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այցը Կիպրոսի Հանրապետություն չեղարկվել է. պատճառը Հայաստանում սահմանային իրավիճակի սրումն է: Այս մասին X սոցկայքում գրառմամբ տեղեկացրել է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Միխալիս Յորղալլասը:

«Այսօր ես հեռախոսազրույց ունեցա իմ հայ գործընկերոջ հետ՝ Հայաստանում իրավիճակի սրման պատճառով նրա՝ Կիպրոս ծրագրված այցի չեղարկումից հետո։

Մենք հաստատեցինք մեր երկու երկրների միջև հիանալի հարաբերությունները, ինչպես նաև Հունաստանի հետ Եռակողմ ծրագրի մեր հիանալի համագործակցությունը պաշտպանության և անվտանգության ոլորտներում։ Լիարժեք աջակցություն եմ հայտնել Հայաստանի ժողովրդին:Մեր երկուստեք ցանկությունն է հանդիպել մոտ ապագայում՝ հենց որ հանգամանքները թույլ տան»,- գրել է Յորղալլասը:

Please enter a valid URL