Search
Close this search box.

ՊՆ-ի անշարժ գույքերից մեկը ևս կօտարվի

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 7-ի նիստում պետական գույք օտարելու մասին որոշում կայացրեց:

Խոսքը Երևանի Արշակունյաց 4/1հասցեում գտնվող 15122.83 քառ. մետր մակերեսով շենք-շինությունների, ինչպես նաև դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 6.490064 հեկտար մակերեսով հողամասի մասին է, որը կօտարվի մրցույթով:

Որոշման մեջ նշվում է, որ ՀՀ կառավարության 15.04.2022թ. որոշմամբ սահմանվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությանն ամրացված 71 անվանում անշարժ գույք, այդ թվում օտարման առաջարկվող գույքը, պետք է հետ վերցվի նախարարությունից և ամրացվի Կոմիտեին, որն էլ յուրաքանչյուր անվանում գույքի օտարման կամ այլ նպատակով տնօրինելու վերաբերյալ պետք է կառավարություն ներկայացնի համապատասխան առաջարկություն։ Նախագծի ընդունումը բխում է նշված որոշման պահանջներից։

ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգի պահանջի համաձայն իրականացվել էԳույքի շուկայական գնահատում՝ համաձայն որի Գույքի գնահատված արժեքը 2022 թվականի դեկտեմբերի 22-ի դրությամբ կազմել է 23 625 700 000 ՀՀ դրամ։

2023 թվականի հունիսի23-ին կրկին իրականացվել է Գույքի գնահատում՝ համաձայն որի Գույքի գնահատված արժեքը կազմել է 20 018 600 000 դրամ։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ մրցույթով օտարման ենթակա Գույքի վաճառքի նվազագույն գին սահմանվել է 25 000 000 000 դրամ։

Անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքում ներառված, հատկացված հողամասի գնահատված շուկայական արժեքը կազմում է19 146 800 000դրամ։

Հատկացված հողամասի տվյալ պահին գործողշուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է 5 881 808 712 դրամ:

Մրցույթին մասնակցելու նախավճարը սահմանվել է գույքի վաճառքի նվազագույն գնի 5 տոկոսի չափով՝ 1 250 000 000 դրամ:

Please enter a valid URL