Անի համայնքում սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է ներհամայնքային ավելի քան կես կմ երկարությամբ ճանապարհը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` նշելով, որ ծրագրի ընդհանուր արժեքը 134 մլն դրամ է, որի 40%-ը հատկացվել է պետբյուջեից:
«Անիում եւս հարգանքի տուրք մատուցեցի հերոս հայորդիների հիշատակին»,- գրել է նա:
Նիկոլ Փաշինյանի դպրոցի բակում երեխաներից հետաքրքրվեց, թե արդյոք սպորտդահլիճ ունեն դպրոցում: Բացասական պատասխան ստանալուց հետո, նա ասաց. «Ոնց չկա, բա ինչի՞ չենք կառուցում: Բա որտե՞ղ եք ֆուտբոլ կամ բասկետբոլ խաղում, կամ որտե՞ղ եք ֆիզկուլտ անում: Դրսում որտեղ: Մարզադահլիճ սարքելու տարածք կա՞: Եկեք մարզադպրոց կառուցենք երեխաների համար»:
Երեխաները նաեւ բարձրացրեցին ֆուտբոլի մարզադաշտ կռուցելու խնդիրը: Փաշինյանը հանձնարարեց դա էլ կառուցել. «Պիտի անես, տարբերակ չունես»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: