Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը ռուսական խաղաղապահ առաքելության մասին ամենօրյա տեղեկագրում։
Հաղորդագրության համաձայն` միջադեպի հետևանքով տուժածներ չկան։
Ռուսական խաղաղապահ զորախումբն ադրբեջանական ու հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում։