Search
Close this search box.

Ինտրիգն ավարտվեց. Հրայր Թովմասյանը գնում է այլ պաշտոնի, նա հրաժեշտ կտա ԱԺ-ին

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանն առաջադրվել է Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասել է Էդուարդ Շարմազանովը։ Թովմասյանը վաղը հրաժարականի դիմում կներկայացնի ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից։

Շարմազանովը նաև տեղեկացրել է, որ ՀՀԿ-ն որոշել է հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել Գևորգ Կոստանյանի թեկնածությունը։

Ըստ էության, կարելի է ենթադրել, որ  հենց Հրայր Թովմասյանը մոտ ապագայում կզբաղեցնի նաև ՍԴ նախագահի պաշտոնը: Այսպիսով, ՍԴ նախագահի թեկնածույի հարցը կարելի է համարել փակված:

Հիշեցնենք, որ հունվարի 30-ին վերջնականապես լրացավ ՍԴ անդամ Կիմ Բալայանի պաշտոնավարման ժամկետը: Հրայր Թովմասյանը կփոխարինի նրան,  նախ որպես ՍԴ անդամ, իսկ երբ մարտի 23-ին կլրանա Գագիկ Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը, նա կդառնա ՍԴ նախագահի թեկնածու, ապա` նախագահ:

ArmLife.am

Please enter a valid URL