Ադրբեջանական Silk Way ավիաընկերության Իլ-76 օդանավն այսօր Իսրայելի ավիաբազայից ռազմամթերքի հերթական խմբաքանակով վերադարձել է Ադրբեջան: Այս մասին գրում է Ateo Breaking թելեգրամյան ալիքը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ միայն 2023 թվականին «Silk Way Airlines»-ի օդանավերը հասցրել են 11 անգամ վայրէջք կատարել իսրայելական «Օվդա» ավիաբազայում, որից հետո վերադարձել են Բաքու կամ Գյանջա:
«Օվդան» Իսրայելի միակ աերոդրոմն է, որի միջոցով օդային ճանապարհով արտահանվում է պայթուցիկ ռազմամթերք:
Ադրբեջանական սոցիալական ցանցերը լի են տեսանյութերով, որոնք ցույց են տալիս կենդանի ուժի և տեխնիկայի տեղաշարժը դեպի Հայաստանի հետ սահմաններ։
Նշենք, որ համացանցում կադրեր են հայտնվել, որտեղ երևում է, թե ինչպես են Ադրբեջանում պահեստազորայիններ հավաքագրվում զինված ուժերի շարքերում։