Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր Հայաստանն առաջին անգամ հումանիտար օգնություն է ուղարկել Ուկրաինա։ Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
Թե ինչ չափի ու ինչպիսի օգնության մասին է խոսքը, հայտնի չէ։
Արտաքին գործերի նախարարությունից ու Կառավարությունից դեռ պաշտոնապես չեն մեկնաբանում տեղեկությունը։