ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ասուլիսի ժամանակ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունների վերաբերյալ լրագրողի հարցին՝ ասել է, որ ՀՀ վարչապետը վերջին օրերին քիչ բան չի ասել. «Ամփոփելով բոլոր հայտարարությունները՝ կասեմ, որ պետք է կարողանալ պատասխան տալ սեփական արարքների համար, այլ ոչ թե մեղավորներ փնտրել, և դա անել անդադար, ամեն առիթով։ Պետք է պատասխանատվություն կրել, սեփական պատասխանատվություն, այլ ոչ թե այն բարդել այլոց վրա։ Սրանով է քաղաքական, պետական գործիչը տարբերվում պատահական մարդուց, որը չի մտածում իր երկրի ազգային շահերի մասին… Այս ամենը մի փոքր նման է վատ պարողի պատմությանը»,- ասել է Զախարովան։