Search
Close this search box.

Ալիևն ասել է, որ Ղարաբաղի հայերը մերժում են իրենց հրավերը

Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերով Ռուսաստանի արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին: Նշվում է, որ հանդիպման ժամանակ քննարկվել է տարածաշրջանում տիրող իրավիճակը, Ակնա-Ստեփանակերտ և Լաչին-Ստեփանակերտ ճանապարհների բացման հարցը:

Ադրբեջանի նախագահն ասել է, որ «Ղարաբաղի հայերը մերժում են իրենց հրավերը վերաինտեգրման հարցով քննարկում անցկացնել Ադրբեջանում»։

Խովաևը հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի ջանքերը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման ուղղությամբ։

Please enter a valid URL