Search
Close this search box.

Ինչ է հայտարարում Նաիրի Հոխիկյանը

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Ադրբեջանը զորքեր է կուտակում Նախիջևանի սահմանին՝ Եղեգնաձորի, Վայքի և Ջերմուկի դիմաց․

Արդեն ավելի քան 1 շաբաթ ադրբեջանական տեղեկատվական դաշտը լուրեր է տարածում, թե հայկական կողմը իբր թե կրակ է բացել Նախիջևանի գյուղերի վրա՝ մատնանշելով հատկապես Վայոց ձորի մարզի հայկական դիրքերը։

Սեպտեմբերի 4-ի լուսադեմին թշնամին տեսանյութ է տարածել, որում լսվում են կրակոցի ձայներ, և դրանք իբր թե Եղեգնաձորի դիրքերից ուղղված են Նախիջևանի ադրբեջանական Հավուշ գյուղի վրա։ Դրա ուղիղ դիմացը հայկական Խաչիկ գյուղն է։

Դրան զուգահեռ մենք տեղեկանում ենք, որ Եղեգնաձորի, Վայքի և Ջերմուկի դիմացի բարձունքների մոտ Նախիջևանի կողմից Ադրբեջանը ամրաշինական լայնածավալ աշխատանքներ է անում, մեծ քանակի զենք ու զինտեխնիկա կուտակում։

Վայքի Մարտիրոս գյուղի բնակիչները «Առավոտ» օրաթերթին տեղեկացրել էին (https://www.aravot.am/2023/08/28/1364294/), որ գյուղի դիմացի բարձունքին թշնամու զորքերը հսկայական հողային աշխատանքներ են անում, նոր բնագծեր կառուցում։ Այդ բարձունքներին հաստատվելու դեպքում ինչպես Մարտիրոս գյուղը, այնպես էլ հարակից Սերս, Բարձրունի, Նոր Ազնաբերդ, Խնձորուտ գյուղերը ևս կընկնեն թշնամու թիրախի տակ։

Տրամաբանական հարց կարող է առաջանալ, թե ինչու է Ադրբեջանը փորձում հիմա էլ Նախիջևանի ու հատկապես այդ կողմում զորքերի սադրանք իրականացնել։
Պատասխանը ավելի քան պարզ է․ այդ շրջանը Հայաստանի ամենանեղ 26կմ-ոց հատվածից քիչ վերև է և անմիջականորեն շոշափում է Ջերմուկի հարակից ու դիմացի բարձունքները, նաև հնարավորություն ունի դիտարկման տակ պահել դեպի Գորիս, Կապան, Մեղրի, Արցախ, Իրան գնացող միջպետական ճանապարհը։ Թշնամու մյուս նպատակների մասին կպատմեմ ավելի ուշ՝ քարտեզներով։

Please enter a valid URL