Search
Close this search box.

«Փաստ». «Դшնшկը ոսկորին է հասել». Ռուստամ Բադասյանը «մենшկ» չի գնա

«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս լրատվամիջոցներից մեկը տեղեկացրել էր, որ Երևանի ավագանու ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը կառավարությունում մեծ «չիստկա» է իրականացնելու. նշվում է, որ առնվազն հինգ նախարար հրաժեշտ է տալու աթոռին: «Փաստ» թերթի տեղեկություններով, պաշտոնանկությունները միայն նախարարներով չեն սահմանափակվելու. աշխատանքից կազատվեն նաև կառավարությանը ենթակա մի քանի մարմինների և պետական այլ գերատեսչությունների ղեկավարներ: Ի մասնավորի, կրկին սրվել են խոսակցությունները ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի պաշտոնանկության հետ կապված:

Նախկինում մի քանի անգամ նման տեղեկություններ շրջանառվել են, սակայն այս անգամ, կարծես, «դանակը հասել է ոսկորին»:Մեր աղբյուրի փոխանցմամբ, Բադասյանը «մենակ» չի գնա, պաշտոնանկ կարվի նաև ՊԵԿ ներքին անվտանգության վարչության պետ Գոռ Բակլաչյանը: Մեր ունեցած տեղեկություններով, մի շարք հայտնի գործարարներ Նիկոլ Փաշինյանին իրենց դժգոհությունն են փոխանցել Բադասյանի ու Բակլաչյանի աշխատանքից ու վարչարարությունից: Ավելին, կառավարության մեր աղբյուրը փոխանցում է, որ գործարարները կես կատակկես լուրջ ասել են, թե Գոռ Բակլաչյանը ՊԵԿ-ում դարձել է յուրատեսակ «Վովայի Արշակ»:

Հավելենք, որ մեզ փոխանցված տեղեկություններով, բավական լուրջ «սև» ցուցակ կա նաև ՊՈԱԿ-ների ու ՀՈԱԿ-ների ղեկավարների մասով, որոնցից Նիկոլ Փաշինյանը դժգոհ է, կամ որոնց առումով կասկածներ կան կոռուպցիոն սխեմաների մեջ ներգրավվածության հետ կապված»:

Please enter a valid URL