Search
Close this search box.

Աղդամի ճանապարհի հարցով շտապել պետք չէ, Բաքվին չպետք է կուլ գնալ. Սեյրան Օհանյան

Այն, ինչ կատարվում է Արցախում, պետք է ներսում ապրել, ներսից տեսնել, քո մաշկի վրա զգալ՝ տիրապետերելու համար ներքին խմորումներին: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Ես կարծում եմ՝ Արցախում ներկա փոփոխություններին դրական տեսանկյունից պետք է նայել: Եթե կառավարման համակարգում կա ճգնաժամ, կան նաեւ խնդիրներ, որոնք բերում են երկփեղկվածության, ապա այս փոփոխությունները անհրաժեշտություն են: Այդ փոփոխույուններն իրականացվել են նաեւ անվտանգային եւ այն բոլոր խնդիրները, որոնք առաջացել են 2020-ի պատերազմից հետո: Ի վերջո, Արցախն այսօր գտնվում է օղակի մեջ, փորձում են այդ օղակը կամաց-կամաց սեղմել: Կառավարման համակարգում փոփոխությունները պետք է այնպես անել, որ դրանք անցնցում լինեն»,-ասաց նա:

Օհանյանի խոսքով, Արցախի իշխանությունների կարեւոր խնդիրներից մեկն այն է, որ իրենք պետք է իրենց անձնական օրինակով ապացուցեն, որ մեկն են այդ 120 հազարից. «Բոլոր քայլերը պետք է ուղղված լինեն նրան, որ Արցախի գործունեությունն ավելի պլանավորված, ծրագրավորված լինի»:

Անդրադառնալով Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի բացմանը, Սեյրան Օհանյանն ասել է, որ Աղդամի ճանապարհի հարցով չպետք է շտապել, չպետք է կուլ գնալ ադրբեջանցիներին, նրանք ստիպված են լինելու բացել Լաչինի միջանքը:

Please enter a valid URL