Search
Close this search box.

Ինչո՞ւ է բերման ենթարկվել Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության նախկին պետը

ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության նախկին պետ Հովսեփ Կուբատյանին։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է Կուբատյանը։

«Ծիծեռնակաբերդում այգում նստելու համար ինձ տանում են ոստիկանություն` Մալաթիայի բաժին։ Ոչ մի օրինական պահանջ, ոչ մի հիմք», — գրել է Կուբատյանը։

ՆԳՆ ոստիկանության լրատվական բաժնից Sputnik Արմենիային հայտնեցին, որ Ծիծեռնակաբերդի տարածքից երեք անձ բերման է ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182 հոդվածով (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարքը կատարելու համար։

Նշենք, որ Հովսեփ Կուբատյանը Երևանի նախկին քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի թիմի անդամ է։ Երևանի ավագանու ընտրությունները կկայանան սեպտեմբերի 17–ին։

Please enter a valid URL