Search
Close this search box.

ՀՀ ՊՆ-ն նոր հաղորդագրություն տարածեց

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11։20-ի սահմաններում, իբր կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,–ասվում է ՊՆ հաղորդագրությունում։

Հիշեցնենք` այսօր ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել էր, իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 4-ին՝ ժամը 07:20-ի սահմաններում, կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում, իսկ ժամը 09:50-ի սահմաններում` սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

Please enter a valid URL