«Երևանի քարոզարշավը վերածել Արցախի հարցի քննարկման, ընդդիմության օրակարգն է, որը, կարծում եմ, ճիշտ չէ այս ընտրություններում. դա լրիվ ուրիշ բան է»,- Շենգավիթում նախընտրական քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Ալեն Սիմոնյանը: Նա նշել է, որ քաղաքական տարբեր հարթակներից խոսում են Արցախի մասին:
Հիշեցնենք՝ ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն Տիգրան Ավինյանն է: