Search
Close this search box.

Վիրավորներից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, կայուն. ՀՀ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկություն է տրամադրել սեպտեմբերի 1-ին Սոթքի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած 2 զինծառայողների առողջական վիճակի մասին։

Հայտնել ենք, որ Նարեկ Կարենի Պողոսյանին, որի անունը սկզբում հայտնվել էր սեպտեմբերի 1–ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվածների ցանկում, բժիշկները կարողացել էին ռեանիմացիոն ինտենսիվ միջոցառումների արդյունքում փրկել. նրա սրտի զարկը վերականգնվել էր։

«Վիրավորում ստացած Նարեկ Պողոսյանի վիճակը դեռևս գնահատվում է ծայրահեղ ծանր, կայուն: Մյուս վիրավորի վիճակը միջին ծանրության է, այս պահին կյանքին վտանգ չի սպառնում»,–Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:

Նրա խոսքով` վիրավորները գտնվում են հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ:

Հիշեցնենք` ադրբեջանական ԶՈւ–ն սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Սոթք և Նորաբակ համայնքների հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանը կիրառել է նաև ականանետեր և անօդաչու սարքեր: Հայկական կողմն ունի 3 զոհ, 2 վիրավոր:

Please enter a valid URL